«Ես շնորհանդեսի վերնագիրը սեր կդնեի». տեղի ունեցավ Կ. Ժամխարյանի գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրայի և Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը: Ներկա էի երիտասարդ ու տաղանդավոր գիտնականի, մանկավարժի ընկերները ու հարզատաները, ինչպես նաև գործընկներեը: Ավաղ հեղինակը բացակայում էր. վաղաժամ մահվան պատճառով Կարոն  հեռացավ կյանքից: Այսօր նա կդառնար 33 տարեկան: Միջոցառումը յուրովի հիշողությունների արտահայատման առիթ դարձավ:

Ողջույնի խոսքով հանդես եկան գրքի խմբագիր, պ. գ. թ., դոցենտ Էդիկ Գևորգյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, ֆ.-մ. գ. թ. Վահրամ Մկրտչյանը,  ՀՊՄՀ պատմության և իրավագիտության  ֆակուլտետի դեկան, պ. գ. թ.,  դոցենտ Էդգար Հովհաննիսյանը և Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ. գ. թ. Անի Ֆիշենկճյանը:

Ավարտին ելույթ ունեցավ Էթերի Մամուլյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար:

Աղբյուրը՝ menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed