Ես ներկա եմ…Անահիտ Բոստանջյան

2017 թվականի փետրվարի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում կկայանա անժամանակ կյանքից հեռացած ճանաչված բանաստեղծուհի, թարգմանիչ, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանի հիշատակի երեկոն:

Միջոցառումը կսկսվի ժամը 13:00-ին, Թբիլիսիի Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոն այցելությամբ, որտեղ կկատարվի հոգեհանգստի պաշտոն և ծաղիկների խոնարհում Անահիտ Բոստանջյանի թարմ հողաթմբին և ազգի արժանավոր զավակների շիրիմներին: Այնուհետև տեղի կունենա Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ վիրահայության շրջանում սկիզբ դրված և ավանդական դարձած միմյանց գրքեր նվիրելու արարողությունը:

Ժամը 14:00-ին, արդեն «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կկայանա վաղամեռիկ Անահիտ Բոստանջյանի հիշատակի միջոցառումը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նրա գրական և հասարակական գործունեությանը, կներկայացվեն նմուշներ գրականության անխոնջ նվիրյալի արձակ, չափածո և երգի վերածված ստեղծագործություններից: «Անահիտ Բոստանջյան՝ ես ներկա եմ» երեկոն տաղանդաշատ ստեղծագործողի «կենդանի ներկայությանը» առնչվելու խորհրդավոր միջոց է:

Այս մասին գրված  է  բանաստեղծուհու ֆեյսբուքյան էջում:

Տարածել`
Share

You may also like...