Ես յուրահատուկ մարդ եմ.Վան Խաչատուր

A1 plus.am-ը գրում է՝

«Ես յուրահատուկ մարդ եմ, իմ կարծիքով, և սա վատն ու լավը լինելու հարցը չի…»

Վան Խաչատուրն  այսօր բոլորեց 90 տարին: Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան, փիլիսոփա։ 2005-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից առաջադրվել է «Տարվա մարդ» կոչման թեկնածու:

Իրեն համարում է Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը և առաջին ավանգարդիստական և աբստրակցիոնիստական աշխատանքների հեղինակը:

«Ես չէի կարող կենցաղային տեսարաններ նկարել: Ես ապրում եմ ոչ թե կենցաղային իրադարձություններով, այլ փիլիսոփայական կատեգորիաներով»,-ասում է նա

«Մոնումենտալ գեղանկարչությունը ոչ թե իմ ընտրությունն է, այլ իմ էությունը»- ասում է Մատենադարանի շենքում գտնվող հայտնի որմնանկարների ու խճանկարի հեղինակը:

Նա հպարտությամբ է հիշում մայրաքաղաքի մուտքի մոտ գտնվող «Ճայի» կոմպոզիցիայի իր ճարտարապետական լուծման մասին:

Վան Խաչատուրն ունի իր պատկերացումը նաև ճարտարապետության մասին, և  ամենակարևոր սկզբունքն է շրջակայքի գեղեցկությունը չփչացնելը:

«1991-ին ես բնակարան գնեցի, թանգարան ստեղծեցի և մոտ 3000 գործ նվիրեցի իմ ժողովրդին, – ասում է Վան Խաչատուրը։,-Թանգարանն իմ աշխարհն է, որտեղ ես երջանիկ եմ»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed