Ես մինչև խոսել սովորելը արդեն իր երգերը երգում էի

Այսօր՝ նոյեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հեղինակային երգի ամենասիրված կատարողներից Ռուբեն Հախվերդյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ «Կտրուկ շրջադարձ» խորագիրը կրող համերգը:

Ծրագրում Ռուբեն Հախվերդյանի երգացանկի լավագույն երգերն են, նաև այլ ստեղծագործությունները՝ անվանի կոմպոզիտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանի մշակմամբ և գործիքավորմամբ:

«Շատ գեղեցիկ ստեղծագործություններ են: Ես այդ ստեղծագործությունները շատ սիրում եմ և սիրելով եմ գործիքավորել և մշակել», – համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսում խոստովանել է Նարինե  Զարիֆյանը:

Համերգի մտահաղացումը, ինչպես ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, երկուստեք է եղել․ – «Առաջին անգամ և, հուսով եմ, ոչ վերջին․․․ Ես մինչև խոսել սովորելը արդեն իր երգերը երգում էի՝ առանց հասկանալու բառերը: Ինչ ծնվել եմ՝ Ռուբեն Հախվերդյանը եղել ա ամենահետաքրքիր և սիրված և կարևոր և պոետիկ․․․ մարդկանցից մեկը: Ես շատ զգացված եմ այսօր, որ գտնվում եմ իր կողքին, նույն բեմի վրա: Ճիշտն ասած՝ եթե մի քսան տարի առաջ ինձ այդպիսի բան ասեին, ես կծիծաղեի, կասեի՝ պարզապես անհնարին է: Իսկ հիմա․․․ կտրուկ շրջադարձ է դառնում»:

 

 

Տարածել`
Share

You may also like...