«Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմը արժանացել է միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Բասկերի երկրում անցկացվող Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի 64-րդ մրցանակաբաշխության ժամանակ չինացի ռեժիսոր Ֆեն Սյաոգանի «Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմն արժանացել է «Ոսկե խեցի» գլխավոր մրցանակին, հաղորդում է Variety-ն:

Նշվում է, որ  «Արծաթե խեցի» մրցանակին արժանացել է «Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմում նկարահանված չինացի դերասանուհի Ֆան Բինբինը:

Կայքը գրում է, որ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է իսպանացի դերասան Էդուարդ Ֆերնանդեսը, ով «Հազար դեմքերով տղամարդը» ֆիլմում խաղացել է Ֆրանսիսկո Պաեսայի դերը:

Հարավկորեացի Խոն Սան Սուն ճանաչվել է լավագույն ռեժիսոր իր «Դու և քո» ֆիլմի համար: Ժյուրիի հատուկ մրցանակը կիսել են «Ձմեռ» և «Հսկա» ֆիլմերը:

Նշենք, որ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնը  կարևորությամբ համարվում է Կաննից, Բեռլինից և Վենետիկից հետո չորրորդը Եվրոպայում:

 

Նյութի աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed