Ես հաջողակ մարդ եմ հոր լավագույն օրինակն ունենալու համար. Քիմ Քարդաշյան

Հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայրերի օրվա կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է արել` ուղղված հանգուցյալ հորը` հայտնի հայազգի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, հայրիկների տոնն է, որի կապակցությամբ էլ աստղը հրապարակել էր իր գրառումը:

«Շնորհավո՛ր տոնդ, հայրի՛կ: Դու աշխարհի լավագույն հայրիկն էիր: Մեր ունեցած վերջին խոսակցության ժամանակ քեզ ասացի, որ ես այնքան հաջողակ մարդ եմ հոր լավագույն օրինակն ունենալու համար: Նաև ասացի քեզ, որ մի օր անպայման երեխաներ եմ ունենալու և նրանց եմ փոխանցելու քեզնից սովորած ամեն բան:

Այնքան երջանիկ եմ քեզ պես հայր ունենալու համար: Սիրում եմ քեզ»,-գրել է 35-ամյա աստղը:

Հաջորդ գրառման մեջ Քարդաշյանը շնորհավորել է իր ամուսնուն և 2 երեխաների հորը` ռեփեր Քանյե Ուեսթին:

 

Տարածել`
Share

You may also like...