Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն. Սարոյանական ուղերձներ

Ներկայացնում ենք ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մտքերից՝ որպես ուղերձ:

Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին հայերեն եմ նայում:

Ամենամեծ երջանկությունը, որը միայն հասանելի է մարդուն՝ դա իմանալն է, որ ոչ մի երջանկություն էլ իրեն առանձնապես պետք չէ:

Ապրել լիարժեք կյանքով՝ աղքատությանը հակառակ, նշանակում է՝ հաղթել աղքատությանը:

Մարդիկ, իրենք չիմանալով, թե ով են, աշխատում են խանգարել մարդուն դառնալ այն, ինչ նա պետք է լինի:

Վատ մի խոսիր վատ բանի մասին:

Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին հայերեն եմ նայում:

Գիտես, երբեմն սխալ է լինում սխալ թույլ չտալը:

Լաց են լինում միայն լավ մարդիկ:

Ինչքան քաջություն է պետք մարդուն, որպեսզի նա վախկոտ լինի:

Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ շրջապատում է մեզ: Իսկ ատելությունը մահանում է ամեն րոպե:

 

Նշենք, որ գրողը ծնվել է 1908թ. օգոստոսի 31-ին Կալիֆորնիայի  Ֆրեզնոյում:  Բիթլիսցի հայ գաղթականի   ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

Տարածել`
Share

You may also like...