Ես կմահանամ, բայց Կարմենը՝ երբեք.Մայա Պլիսեցկայա

Կարագով հացը լավագույն բանն է, որ ստեղծել են մարդիկ։ Կյանքիս միակ նպատակը պարն է եղել, եւ ես հասել եմ իմ նպատակին։ Ես միշտ ալարկոտ եմ եղել, եթե հնարավոր էր վարժությունն անել մեկ անգամ, արել եմ միայն մեկը, ոչ թե տասը։ Հետո ի՞նչ։ Այսօր էլ ես կարծում եմ, որ ալարկոտությանս շնորհիվ եմ պահպանել ոտքերս։ Մայրս կինոդերասանուհի էր։ Նա խաղացել է մոտ տաս ֆիլմում։ Նա միշտ ողբերգական դերեր էր խաղում, օրինակի համար նրան կամ ձիերն էին տապալում գետնին, իսկ մյուս ֆիլմում, նրան ողջ-ողջ վառում էին։ Ես նայում էի ու լաց էի լինում, թեեւ նա կողքիս նստած էր եւ ձեռքս բռնած ասում էր․ «Ես քեզ հետ եմ», այնուամենայնիվ ես զայրանում էի, որ թույլ չի տալիս լաց լինեմ։ Հայրս հյուպատոս էր Սվալբարդում /Նորվեգիա/, ես այնտեղ երկու տարի ապրել եմ։ Հետո սկսվեցին ծանր տարիները, հորս ձերբակալեցին, մայրս ընկավ Գուլագ։ Այնպես որ մանկությունս այնքան էլ ուրախ չի անցել։ Ինձ Շեդրինի հետ /Ռոդիոն Շեդրին, կոմպոզիտոր, Պլիսեցկայայի ամուսինը/, ծանոթացրել է ծանոթացրել է Լիլիա Բրինկը, նա շատ էր սիրում ծանոթացնել։ Եթե մենք նույնիսկ մեկ երեխա ունենայինք, մենք բոլորովին այլ կյանք կունենայինք։ Մենք պետք է հոգ տանեինք նրա մասին, մտածեինք միայն նրա մասին, ապրեինք միայն հանուն նրա։ Իսկ այն ժամանակ ես նման զոհաբերության պատրաստ չէի։ Երեխայի ծնունդը դա մինիմում կարիերայից մեկ տարի կորուստ է։ Խորհրդային իշխանության հիմարությունը սահման չուներ, մենք անգամ բալետում էինք լավատեսական պար բեմադրում։ Ես միշտ էլ շատ եմ կերել եւ դիետաներ չեմ պահել, քաշս էլ մի փոքր միշտ ավել է եղել։ Ես կմահանամ, բայց Կարմենը՝ երբեք։

Աշխեն Քեշիշյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed