Ես ծնվել եմ պարելու համար. Նունե Մկրտչյան

Պարը մարդու հոգու և մտքի հայելին է, ներդաշնակության խորհրդանիշը: Դեռևս հին ժամանակներում, պարը եղել է մարդկանց մտքերի, գաղափարների, նույնիսկ ազգային տարբեր մշակույթների փոխանցման  մի ձև, որի միջոցով  տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղորդկացվել միմյանց հետ:

«Պարը մարդուն տալիս է գեղեցկություն, ներդաշնակություն, հանգստություն: Պարի մեջ ամեն ինչ կա: Պարով ենք արտահայտում թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը: Բոլոր հոգեվիճակները ներառված է պարի մեջ: Եվ, ի վերջու, պարը ֆիզիկական տոկունություն և առողջություն է»,-ասում է  Նունե Մկրտչյանը:

Երևանի գողտրիկ մի անկյունում պարարվեստի սիրահարների առջև իր դռներ բացեց «Nune Mkrtchyan Dance Studio»-ն` Իսահակյան 18 հասցեում: (բջջային հեռախոս՝ 091500949. 041500949):

Ստուդիայում կգօրծեն ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև՝ սիրողական պարի խմբեր:

Մեզ հետ զրույցում դպրոցի հիմնադիր և տնօրեն Նունե Մկրտչյանը խոսոտվանեց, որ դա իր վաղեմի երազանքն է եղել.

«Դեռևս փոքր տարիքից ես սիրել եմ պարը: Այն իմ կյանքի անբաժան մասն է: Առավել հասուն տարքիում, երբ ամբողոջթույամբ նվիրվեցի պարարարվեստին, պարի ստուդիա ունենալու գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս»,-ուրախությամբ ասում է ուսանողների կողմից շատ սիրված ընկեր Նունեն, ապա ավելացրեց. «Վստահ էի, որ մի օր գաղափարս կյանքի կկոչվի»:

Ստուդիայի բացմանը ներկա էին ոչ միայն հարազատներն ու գործընկերները, այլև՝ Նուեն Մկրչտյան ուսուցչի տարբեր տարիների շրջանավարտներոն ու սաները: Պարուհին ակնածանքով է  փաստում, որ եթե իրեն նորից հնարավորություն տրվեր մասնագիտություն ընտրել, ապա նա դարձյալ կընտրեր պարը:

«Ես ծնվել եմ պարելու համար: Որքան ինձ հիշում եմ միշտ պարել եմ, նույնիսկ ամենավաղ տարիքից և այդ մասին պատմում են իմ բարեկամններն ու հարևաները: Ուստի՝ առանց պարի՝ կյանքս չեմ պատկերացնում»,-գողտրիկ ժպիտով հավելեց մեր զրուցակիցը:

Հիրավի, այս խոսքերի հավաստիքն են Նունե Մկրտչյան կնոջ, պարուհու, արվետսագետի՝ միայն իրեն բնորոշ ավյունն ու կյանքով լեցուն, աշխույժ, հյուրասեր տեսակի մասին ընկերների բնորոշումները:

Դպրոց-ստուդիայի հիմնական նպատակներից մեկն էլ անապահով ընտանքիներում ապրող երեխաներին ու պատանիներին արվեստի այս կախարդական տեսակին հաղորդակից դարձնելն է. դպորցում կկարողանա անվճար սովորել նաև անվճարունակ, բայց շնորհալի երեխաները:

«Մենք» մշակութային առցանց լրատվականը բարի երթ ու անխաթար ստեղծագործական ընթացք է մաղթում նորաբաց ստուդիային:

Դպրոցի ծրագրերին և գործունեությանը ծանոթանալու համար այցելեք ստուդիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed