Ես թագավորի որդին չեմ. Առակ

ter-hambardzum.net-ը գրում է՝

Մի վաշխառու կիզիչ արևի ճառագայթների ներքո, մի չոր տափաստանով քայլում է: Ճանապարհի եզրին, թփուտների մեջ ընկած նկատում է ցնցոտնիերով պատված մի երեխայի, որ նվաղած ու ցածրաձայն ջուր էր խնդրում:
Վաշխառուն սկսում է հաշվարկել և մտածել, որ, եթե այս երեխային ջուր տա, ապա իր ունեցած ջրի պաշարն իրեն չի բավականացնի ամբողջ ճանապարհի համար և արագորեն անցնում է այդ վայրից:
Որոշ ժամանակ այց տափաստանում դեգերող հեծյալ զինվորներ են մոտենում վաշխառուին ու ասում, որ թագավորի որդուն են փնտրում և ով գտնի այդ տղային, մեկ պարկ ոսկի պարգև կստանա:
Վաշխառուի սիրտը սկսում է արագ թրթռալ: Մեծ փութաջանությամբ շրջվում է և գալիս-հասնում այն թփուտին, ուր երեխան էր ընկած: Հապշտապ թփուտներով ծածկում է տղային, որպեսզի ճանապարհով սլացող հեծյալները ոչինչ չնկատելով անցնեն: Այնուհետև իր պայուսակից հանում է ջուրը և խմեցնում տղային` ուրախությամբ ասելով.
-Խմիր, խմիր, ինչքան կարող ես, դու ինձ համար շատ թանկ ես, քանի որ թագավորի որդին ես:
Տղան ջուրը խմում է, ուշքի է գալիս ու պատասխանում.
-Ես թագավորի որդին չեմ…, այլ քո խիղճն եմ, ինչքան էլ ինձանից փախչես, ինչքան էլ ինձ անտեսես, մեկ է, ուր էլ գնաս ու պտտվես, վերջում ինձ մոտ ես գալու ու մեղքերիդ համար պատասխան ես տալու…
Այս ամենն ասելով տղան, ինչպես հողմը, անհետանում է, իսկ այլայլված ու շփոթմունքի մատնված վաշխառուն գոռգոռալով ասում է.
-Ջուրս խմեց, կես արեց, ես ինչպես պիտի անցեմ էս տափաստանը…..

Հովհաննես սարկավագ Մանուկյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed