Ես զրուցում եմ ինքս ինձ հետ, որովհետեւ իմ պատասխաններն ինձ դուր են գալիս. Ջորջ Կառլինի

Մենք գիտենք՝ ինչպես գոյատեւել, սակայն չգիտենք՝ ինչպես ապրել:
Ինձ դուր է գալիս, երբ ծաղիկը ճեղքումը է քարն ու աճում, գրողը տանի, դա շատ հերոսական է:
Կյանքը շատ պարզ է:
Երջանկությունն ամբողջովին կախված է գեներից եւ հաջողությունից:
Իսկ եթե խորը մտածենք, ապա գեներն էլ են կախված հաջողությունից:
Եթե դուք ցանկանում եք օգնել ձեր երեխաներին, հանգիստ թողեք նրանց:
Կան շատ մարդիկ, ովքեր անհանգստանում են ատոմակայանների ապահովության մասին, սակայն մեքենա նստելիս ամրագոտի չեն կապում:
Մարդիկ, ովքեր կյանքում զվարճանալուց ավելի մի բան են փնտրում, ուրեմն իմաստը չեն հասկանում: Երկիր մոլորակի հետ ամեն ինչ կարգին է, այդ մարդիկ են վատը: Վերջերս ես հասկացա՝ ինչի համար է ստեղծվել էլեկտրոնային փոստը, որպեսզի շփվես նրանց հետ, ում հետ չես ցանկանում խոսել: Աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ տառապում է այս կամ այն հոգեբանական հիվանդությամբ:
Հիշեք ձեր երկու ընկերներին, եթե նրանք նորմալ են, ապա այդ երրորդ հիվանդը դուք եք:
Ինչ լավ բան ունեն էգոիստները: Նրանք չեն խոսում ուրիշների մասին:
Եթե յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, ապա ինչո՞ւ են մեծանում ու բոլորը դառնում ամենասովորական մեծահասակներ:
Յուրաքանչյուր ցինիկի հոգու խորքում թաքնված է հիասթափված իդեալիստը:
Պատմեք մարդկանց, որ երկնքում կա անտեսանելի մեկը, որ ստեղծել է աշխարհը, կհավատան, ասացեք, որ ներկը դեռ չի չորացել, անպայման մատով կկպնեն, որպեսզի համոզվեն:
Ես զրուցում եմ ինքս ինձ հետ, որովհետեւ իմ պատասխաններն ինձ դուր են գալիս:
Հեղինակ Աշխեն Քեշիշյան
Աղբյուրը ` hraparak.am
- Previous Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննության է ենթարկել Դերսիմի կոտորածների մասին պատմող ֆիլմը
- Next Ադրբեջանն անհանգստանում է «Նոր ալիք»-երգի մրցույթում Արցախը ներկայացնող Էռնա Միրզոյանի մասնակցությամբ