«Ես Գյուրջիևն եմ, ես չեմ մեռնի»

Հոկտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվետի միությունում տեղի կունենա Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Շրջանառվող թրեյլերում երևում է, որ Պապիկի կերպարում 20-րդ դարի մեծանուն միստիկ, փիլիսոփա և կոմպոզիտոր` ծագումով հայ-հույն Գեորգի Գյուրջիևն է:

«Պապիկիս երազը» հանդիսանում է «Մեծ երազներ» ֆիլմաշար-նախագծի առաջին ֆիլմը: Ֆիլմը պատմում է երազների աշխարհը կառավարելի դարձնելու մի հնագույն տեխնիկայի մասին, որի մասին հազարամյակներ շարունակ նախընտրել են լռել: Ֆիլմի դիտմանը հրավիրված են մեծ էզոթերիկի կյանքով ու գործով հետաքրքրվող տարբեր անձիք: Մուտքն ազատ է, սակայն, սպասվում է բազմամարդ պրեմիերա:

 

«Նարեկացի» արվետի միությունուն

Տարածել`
Share

You may also like...