Ես աշխատանք ունեմ. «Ունիսոն» հասարակական կազմակերպություն

168.am-ը գրում է՝

«Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը: Այս ցուցահանդեսով «Ունիսոն» հ/կ-ն եզրափակում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Save the children» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով»՝ Life ծրագիրը (2012-2016թ.): Ցուցահանդեսին ամփոփ և պատկերավոր կերպով ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունները: Նոր մասնագիտության, հմտության ձեռքբերում, արդյունքում՝ աշխատանքի տեղավորում: Life ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորվածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 740 հաշմանդամություն ունեցող անձ:1_640x420

«Լուսանկարները փաստում են, որ գոյություն չունի հաշմանդամություն ունեցող անձանց համար «հատուկ» մասնագիտություն, ինչպես կարծրատիպորեն մտածում են շատերը: Այլ, կախված հաշմանդամության տեսակից և նախասիրություններից, մարդիկ կարող են տիրապետել ամենատարբեր հմտությունների՝ սկսած կարուձևից և խոհարարությունից, վերջացրած ծրագրավորմամբ և համակարգչային դիզայնով»,- ասվում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: 2_640x420

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե որո՞նք են այն խնդիրները, որոնց հետ առչնվում են գործատուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք: «Ամենակարևոր խոչընդոտը հնացած և կարծրատիպային մտածելակերպն է, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող մարդն անելիք չունի աշխատանքային վայրում, որ նա բեռ կդառնա գործատուի համար: 3_640x420

Կարծում եմ, որ աշխատանքի ընդունված 740 անձինք ապացուցում են հակառակը: Խոսքը գնում է 2012-2016 թթ. ընթացքում Life ծրագրի շրջանակներում աշխատանքի ընդունված՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին: Ընդ որում, այնքան տարբեր են բնագավառները, որ միշտ դժվարանում եմ պատասխանել, թե ո՞ր ոլորտներում են հատկապես աշխատում հաշմանդամները: Բանկի աշխատակից, հացթուխ, վարչության պետ, փրկարար… Բազմազան են ոլորտները»,- նշեց Ա. Ալավերդյանը: 7_640x420

Մեր հարցին, թե՝ ինչպիսի՞ք են գործատուների մտածելակերպի կարծրատիպերն այս հարցում, Ա. Ալավերդյանը պատասխանեց.

«Կարծրատիպ թիվ մեկ՝ հաշմանդամություն ունեցող անձը հաճախ հիվանդանում է: Եթե մարդ ոտք չունի, դա չի նշանակում, որ նա առավել հաճախ է հարբուխով հիվանդանում, քան երկու ոտք ունեցող անձը: Երկրորդ՝ եթե հաշմանդամին ընդունեն աշխատանքի՝ կրակը կընկնեն, այլևս չեն կարող նրան ազատել աշխատանքից: Կարող են ազատել, և օրենքը, և բարոյականությունը, և տրամաբանությունը թույլ է տալիս դա անել: Գործատուն իրավունք ունի ազատել վատ աշխատող մարդուն՝ լինի նա հաշմանդա՞մ, թե՞ ոչ»: 4_640x420

Մեր հարցին՝ արդյոք աշխատավարձի հարցում գործատուի կողմից դրվո՞ւմ է խտրականություն, Ա. Ալավերդյանը պատասխանեց.

«Ես կասեի՝ հակառակը, նույնիսկ դրական խտրականություն է դրվում: Օրինակ, ԱԻՆ-ում ավելի շատ են վաստակում հաշմանդամություն ունեցող անձինք՝ հաշվի առնելով, որ ավելի շատ ծախսեր ունեն: Մի կարծրատիպ ևս կա, որ հաշմանդամություն ունեցող մարդուն աշխատանքի ընդունելու համար պետք է հսկայական գումարներ ծախսել, և, որ դա այդքան էլ ձեռնտու չէ: Դրա պատասխանը՝ ոչ բոլոր դեպքերում: Այո, սայլակ օգտագործող մարդու համար իրոք պետք է թեքահարթակ, վերելակ, հարմարեցված սանհանգույց… Դրա համար կա պետության աջակցությունը՝ մինչև յոթ հարյուր հազար դրամ կարող է ստանալ դրա համար գործատուն՝ 500 հազար՝ ուղղակի՝ որպես հարմարեցում, և երկու հարյուր հազար՝ բոնուս: Դա քիչ գումար չէ և դա հարց է լուծում»:5_640x420

Լուսանկարների հեղինակներն են Մարիաննա Մելիքսեթյանն ու Ռասմիլա Ալավերդյանը:
Նկարահանումներն իրականացվել են ինչպես՝ Երևանում, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր մարզերում՝ պետական և մասնավոր հիմնարկություններում: Ֆոտոցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed