ԵՊՀ տարածքում երկհարկանի հյուրատուն կկառուցեն՝ 10-12 հյուրասենյակով

Երեւանի պետական համալսարանի տարածքում նոր հյուրատուն է կառուցվելու:

Օրեր առաջ Երեւանի պետական համալսարանի` Մաշտոցի պողոտայում գտնվող հյուրատունը վաճառվել է Հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադիկ) ընտանիքին պատկանող «Էս Էռ Հոթել» ընկերությանը»: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահեցրել էր, որ վաճառքից ստացված հասույթը ծախսելու են բուհի մարզադահլիճի վերանորոգման վրա: NEWS.am-ի տեղեկություններով, բացի մարզադահլիճը վերանորոգելուց նպատակադրվել են համալսարանի տարածքում կառուցել նոր հյուրատուն: Նախնական տեղեկություններով այն կկառուցվի մարզադահլիճին կից:

Նախատեսված է երկհարկանի կառույց` 10-12 հյուրասենյակով: ԵՊՀ-ի համար հյուրատուն կառուցելը նպատակահարմար են համարել որոշ հաշվարկներից հետո, երբ հասկացել են, որ այլ հյուրանոցներից օգտվելը ձեռնտու չէ:

Նշենք, որ նախկին հինգհարկանի հյուրատունը բաղկացած էր 51 հյուրասենյակից: Այն վաճառվել էր 2,16 մլրդ դրամով՝ այսինքն մոտ 4 մլն դոլարով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “ԵՊՀ տարածքում երկհարկանի հյուրատուն կկառուցեն՝ 10-12 հյուրասենյակով”

Leave a Reply

Your email address will not be published.