Ենգիբարյանի ամենաբնորոշ գիծը անկախությունն էր. Սոս Պետրոսյան

Ենգիբարյանի ամենաբնորոշ գիծը անկախությունն էր, նա չէր սիրում, երբ իրեն ուղղություն էին տալիս, ասում` ինչը ոնց անել: Հայաստանի Կրկեսային գործիչների միության նախագահ, Լեոնիդ Ենգիբարյանի աշակերտ ու երկարամյա գործընկեր Սոս Պետրոսյանն ասում է, որ անհնար էր Ենգիբարյանին դիտողություն անելը, որովհետեւ նա իր ոլորտում պրոֆեսիոնալ էր:

«Մի անգամ աշխատում էինք Բաքվում, 1971թ-ն էր, Շվեդիայի իմպրեսարիոն (արտիստների ելույթների մասնավոր կազմակերպիչ) եկավ, որ հայկական կոլեկտիվին տեսնի, տանի Սկանդինավյան երկրներ: Ուրախացանք, ասինք` 6 ամսով կգնանք-կգանք,  «Ժիգուլի» կառնենք»,- պատմում է Սոս Պետրոսյանը:

Նրա խոսքով` շվեդ կազմակերպիչը հայկական կրկեսի բեմադրություններն ու դերասաններին շատ է հավանում, հրավիրում է, որ գնան շրջագայեն Սկանդինավյան երկրներով` բայց մի պայմանով` եթե Ենգիբարյանն իր խաղացանկում փոփոխություններ անի:

«Կազմակերպիչը տեսավ մեզ, մեր ծրագիրը, ասաց` «Բրավո, վերցնում եմ ձեզ, բայց Ենգիբարյանին ասեք, թող իր ծրագրում ներառի ռուսական ոճի ստեղծագործություն»: Թարգմանիչն այդքանը թարգմանեց, մեկ էլ Ենգիբարյանը վեր կացավ տեղից ու ասաց` Да пощел ты»,- պատմում է Սոս Պետրոսյանը:

Ենգիբարյանի այս արտահայտությունը զրկում է հայկական կոլեկտիվին Սկանդիվյան երկրներ մեկնելու եւ վերադարձին «Ժիգուլի» գնելու հնարավորությունից. հայ դերասանների փոխարեն հյուրախաղերի է մեկնում Օլեգ Պոպովի խումբը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ենգիբարյանի ամենաբնորոշ գիծը անկախությունն էր. Սոս Պետրոսյան”

Leave a Reply

Your email address will not be published.