«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսի բացումը

Հուլիսի 17-ին՝ ժամը 14.00, Ճարտարապետների միության դահլիճում (հասցեն՝ Երևան, Բաղրամյան 17) տեղի կունենա «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Այն կազմակերպել է«Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսը մինչև Երևանում բացվելը ցուցադրվել է Ստեփանակերտում, Իջևանում, Վանաձորում։ Այն կներկայացվի նաև Բրյուսելում, եվրոպական այլ քաղաքներում։

Ցուցահանդեսը նվիրված է Արևմտյան Հայաստանի հուշարձաններին, որոնք ոչնչացվել են և շարունակում են ոչնչացվել թուրքական իշխանությունների կողմից։

«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների շրջանակներում։

Տարածել`
Share

You may also like...