Եթե սփյուռքը Թուրքիայի հասարակության հետ կապ չունենա, գործընթացից դուրս կմնա. Ատոմ Էգոյան

Մենք սփյուռքի պայմաններում մոռացել ենք հայերի և թուրքերի հարաբերությունների մասին: Այս մասին Ստոմբուլում լույս տեսնող «Ակոս» թերթին տված հարցազրույցում նշել է հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով ներկայումս առաջին անգամ այցելել է Թուրքիա:

Նրա խոսքով՝ պատմությունը ընդհատել է հայ-թուրքական հարաբերությունը և մենք այդ պահի մեջ սառել են: «Իսկ այստեղ նկատեցի որ հարաբերությունները զարգանում են  և երկխոսության շնորհիվ կենսունակություն է ապրում: Մենք մեր ապրած երկրներում ուզում ենք, որ իմանալի դառնա մեր տառապանքը։ Իսկ այսօր նկատում եմ, որ Հռոմի Երանցիսկոս Պապի հստակ հայտարարությունը, Գերմանիայի, Ավստրիայի կամ Բելգիայի խորհրդարանների որոշումները անբավարար են ճնշում բանեցնելու համար։ Խնդիրը Թուրքիայի ներսն է։ Եթե սփյուռքը այս տեղի հասարակության հետ կապ չունենա, գործընթացից էլ դուրս կմնա»,-ընդգծել է Էգոյանը: Նա նշել է, որ Թուրքիա չայցելելու իր որոշումը չէր ուզում կոտրել. «սակայն այստեղ նկատեցի փոփոխությունը, պայծառությունը տեսա և անհավատալի մարդկանց հետ ծանոթացա»:

Անդրադառնալով Ստամբուլում բազմահազարանոց ցույցերին, որոնց մասնակիցները բացականչում էին «Բոլորս Հրանտ ենք», Էգոյանը նշել է. «Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավորներ փողոց դուրս եկավ և բղավում էին «բոլորս հայ ենք, բոլորս Հրանդ ենք»: Մենք կարծեցինք որ ասում են «ցեղասպանությունն ընդունում ենք», մինչդեռ նրանք իրականում «Հրանտ ենք, քանզի խոսքի ազատություն ենք ուզում» էին ասում: Մենք ամեն ինչ մեկ սահմանով տեսնելու ենք վարժված։ Հիմա անդրադառնում ենք, որ մեր ուշադրության արժանի հավաքականություն կա և միայն այդ հավւաքականության մտայնության փոխվելով է որ պիտի հաղթահարենք մեր վախերը»:

Կանադահայ ռեժիսորը վստահություն է հայտնել, որ մի օր Թուրքիայի պետության ընթացքը փոխվելու է, և դա տեղի է ունենալու միայն հասարակության ճնշմամբ:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Եթե սփյուռքը Թուրքիայի հասարակության հետ կապ չունենա, գործընթացից դուրս կմնա. Ատոմ Էգոյան”

Leave a Reply

Your email address will not be published.