Եթե չերգեմ, կմեռնեմ. Տեղի կունենա «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը` նվիրված Շ. Ազնավուրին

Մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Ազնավուրի ծննդյան 93-ամյակին: Աշխարհահռչակ երգիչը ներկա կլինի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղին:

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 22-ին սիրելի երգչի տարեդարձն էր, որի կապակցությամբ Երևանի  Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել էր բացօթյա:  Համերգի ընթացքում հնչեցին Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները:

Նշենք, որ Շ. Ազնավուրն ավելի քան 1400 երգի հեղինակ է և այսօր էլ կարիերային հրաժեշտ տալու մտադրություն չունի։

«Իմ կարիերայի սկզբում ինձ ամեն ինչ ասել են, որ ես արտաքին չունեմ, ձայն չունեմ, բայց ես հասել եմ նրան, ինչ ունեմ այսօր։ Կարիերան ավարտելու հարց երբեք չի եղել։ Մի անգամ խոսում էինք կնոջս հետ, ասաց` քո տարիքում երևի պետք է դադար տալ։ Ես ասացի` եթե չերգեմ, կմեռնեմ»,- ասել է Ազնավուրը։

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...