Բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Այնտեղ ցուցադրված են  Լուսինեի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ:  Տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին: Այս մասին հայտնում է armenpress.am-ը:

Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյան եց, որմինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: « Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ասել է  Դավթյանը:

Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով էլ մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար:

«Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:

Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թվականին սկսվել են հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տունթանգարանի ստեղծմանաշխատանքները:

 Այն բնակարանըորտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տունթանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունըիրագործել է նրա եղբորորդի, բժիշկ Րաֆֆի Պալյանըում ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվել ենվերանորոգման աշխատանքները

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed