Եգիպտոսում հնագույն տաճար է հայտնաբերվել

Եգիպտոսի հյուսիսում գտնվող Կաֆր Էշ Շեյխ նահանգում գիտնականները 26-րդ դինաստիայի փարավոնների կառավարման ժամանակաշրջանի տաճար են հայտնաբերել (մոտավորապես մ.թ.ա. 685-525 թթ.): Այս մասին գրում է  tert.am-ը:

Ըստ նահանգի հնագիտական հուշարձանների հարցերով վարչության հայտարարության  տաճարը գտնվում է Թել էլ Ֆարաին շրջանում, որտեղ ավելի վաղ արդեն հայտնաբերվել են հին եգիպտական հուշարձաններ:

Աղբյուրը նշում է նաև, որ գիտնականները մաքրել են նախկին տաճարի տարածքը, որից մինչև մեր օրերը պահպանվել են պատերի և հատակի հատվածները: Դրանից բացի, հայտնաբերվել են նաև փարավոնների և աստվածների քանդակագործական պատկերներ, որոնք հին ժամանակներում տեղադրված էին տաճարում:

Եգիպտոսի իշխանությունները պլանավորում են մոտ ժամանակներս ներառել Կաֆր Էշ Շեյխի Թել էլ Ֆարաինը զբոսաշրջիկների այցելության համար հետաքրքիր հին եգիպտական հուշարձանների ցանկում. այստեղ թանգարան է կառուցվում, որտեղ և կտեղադրվեն բոլոր գտածոները:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...