Եգիպտոսի իշխանությունները թույլ են տվել ռադարի միջոցով փնտրել Նեֆերտիտիի դամբարանը

Եգիպտոսի իշխանությունները հավանություն են տվել ռադարի կիրառման միջոցով հին եգիպտական փարավոններից մեկի` Էխնաթոնի կնոջ` Նեֆերտիտիի դամբարանը որոնելուն։

Հնագիտական հուշարձանների պահպանման հարցերով նախարարության փոխանցմամբ՝ ռադարային սարքավորումների միջոցով փնտրտուքները սկսվելու են նոյեմբերին:

Ինչպես նշում է The Guardian-ը, թեև հնագետներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել լեգենդար դիցուհու մումիան, այնուհանդերձ, նոր ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ այն կարող է գտնվել Թութանհամոնի դամբարանի գաղտնի սենյակներից մեկում:

Մասնավորապես՝ բրիտանացի հնագետ Նիկոլաս Ռիվսն այն կարծիքին է, որ Թութանհամոնի դամբարանը ռադարով ուսումնասիրելու դեպքում հնարավոր է հայտնաբերել Նեֆերտիտիի մումիան:

Ըստ Ռիվսի տեսության՝ Թութանհամոնի հանկարծակի մահը ստիպել է քրմերին երիտասարդ փարավոնին շուտափույթ թաղել ոչ իր համար նախատեսված դամբարանում, քանի որ նրա դամբարանը դեռևս կառուցման փուլում էր։ Այդ նպատակով նրանք Նեֆերտիտիի մահից 10 տարի անց վերաբացել են նրա դամբարանն ու Թութանհամոնին թաղել այնտեղ։

Տարածել`
Share

You may also like...