Եգիպտոսը նախորդ տարվա ընթացքում 720 գողացված հնագույն նմուշ է վերադարձրել երկիր

Եգիպտոսի իշխանությունները նախորդ տարվա ընթացքում երկիր են վերադարձրել 720 գողացված և անօրինական ճանապարհով դուրս բերված հնագույն նմուշ, հայտնել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների և մշակութային ժառանգության նախարար Մահմուդ ադ-Դամաթին:
Նախարարի խոսքով` վերադարձված իրերը տարբեր ժամանակներում գողացվել են բազմաթիվ ավերված դամբարաններից և մաքսանենգ ճանապարհով դուրս բերվել երկրից։ Որոշ նման նմուշներ ներկայացվում են հայտնի աճուրդներում, փոխանցում է РИА Новости-ին:
«Այդ հարցում մենք համագործակցում ենք մեր իրավապահների հետ և հետևում ենք աճուրդներին, որոնք անցկացվում են արտերկրում: Նախորդ տարի Եգիպտոս է վերադարձվել 720 նման նմուշ»,- ասել է նախարարը:
Պաշտոնյայի խոսքով` Եգիպտական թանգարան ներկայում վերադարձվել է 2011թ. ընթացքում գողացված 60 նմուշներից գրեթե 34-ը։
- Previous Լուկաշենկոն Ալեքսիևիչին անվանել է իր երկրի «վատ որդի»
- Next Վախճանվել է մետաֆիզիկական իրականության հիմնադիր Յուրի Մամլեեւը