Եգիպտոսը բոյկոտ է հայտարարել բրիտանական թանգարանին, որն աճուրդով մի հին արձանիկ է վաճառել

Եգիպտոսը դադարեցնում է իր բոլոր կապերը բրիտանական Նորհեմփթոն քաղաքի թանգարանի հետ, որը   Christie’s աճուրդի տանը վաճառքի է հանել Սեհեմք գրագրի արձանիկը, որն ավելի քան 4000 տարեկան է: Այդ մասին Կահիրեում մամլո ասուլիսին հայտարարել է Եգիպտոսի մշակութային ժառանգության եւ հուշարձանների նախարար Մումդուհ Ադ-Դումաթին:

«Հուշարձանն իրոք վաճառվել է, բայց դեռեւս Մեծ Բրիտանիայի տարածքում է, եւ այժմ մենք փորձում ենք միջոցներ ձեռք առնել, որպեսզի թույլ չտանք երկրից նրա դուրս բերումը: Արձանիկը վաճառած թանգարանը պատժվել է բրիտանական իշխանությունների կողմից: բայց մենք նաեւ դադարեցրել ենք նրա հետ բոլոր շփումները  ի նշան  բողոքի», — ասել է եգիպտացի նախարարը:

Ադ-Դումաթին նաեւ  կոչ է արել բոլորին, ովքեր հարգանքով են վերաբերվում եգիպտական մշակույթին, կամավոր միջոցներ հավաքել Եգիպտոսի համար այդ արժեքավոր իրը հետ գնելու, հաղորդում է ՌԻԱ  Նովոստին:

Սեհեմքի հին եգիպտական արձանիկը, որն ավելի քան չորս հազար տարեկան է, հուլիսին Christie’s –ի հանրահայտ աճուրդում վաճառվել է ռեկորդային`  15,76 միլիոն ֆունտ սթեռլինգով (ավելի քան 27 միլիոն դոլարով) մասնավոր կոլեկցիոների, որի անունը հայտնի չէ:

Արձանիկի վաճառքի մասին իմանալով` Եգիպտոսի իշխանությունները բրիտանական իշխանություններին բողոքի նոտա են ներկայացրել: Լոնդոնը որոշում է կայացրել մինչեւ օգոստոսի   28-ը սառեցնել արձանիկն իր նոր տիրոջն ուղարկելը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Եգիպտոսը բոյկոտ է հայտարարել բրիտանական թանգարանին, որն աճուրդով մի հին արձանիկ է վաճառել”

Leave a Reply

Your email address will not be published.