Դրվագներ Հոլիվուդի պատմությունից. Մաս առաջին

«Փրկարարական նավակը» /LIFEBOAT/.

1942-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոկը սկսեց արագորեն նիհարել: «О» տառը, ում հետ Հիչքոկն համեմատում էր ինքն իրեն, արագորեն վերածվում էր «I» տառի: Շատերն ասում էին, որ նիհարելու պատճառն այն է, որ Հիչքոկն ինքը ամաչում էր իր քաշից և զգալի մեծ չափերի տաբատներից, որոնք կրում էր, եւ որոնց մասին հայտնի կատակ կար Հոլիվուդում, թե մի քանի քայլ պետք է անել, մինչ դրանք կշարժվեն: Սակայն քչերն էին կռահում, որ Հիչքոկը գաղտնի պլան ուներ` հագնել զինվորական համազգեստ և գնալ փրկել Անգլիան: Սակայն այս պլանը ձախողվեց եւ ոչինչ չստացվեց: Քաշի ավելցուկը միակ խնդիրը չէր, որ առկա էր նրա մոտ: Բժիշկները նաև Հիչքոկի մոտ ախտորոշել էին սրտի մեծացում եւ նաեւ ճողվածք: Նա նույնիսկ բժշկական ապահովագրության ենթակա չէր, էլ ուր մնաց զինակոչը: Ալֆրեդ Հիչքոկին մի բան էր մնում` պայքարել ֆաշիզմի դեմ իր ստեղծագործություններով: Շուտով նա հորինում է նոր ֆիլմի սյուժեն: Ըստ այդմ, գերմանական սուզանավը թիրախավորում և գնդակոծում է ամերիկյան նավը, ապա մոտենում է, որպեսզի թնդանոթները գործի դնի և հրո ճարակ դարձնի այն: Միակ մնացած փրկարարական նավակի մեջ, որը չէր այրվել, պարզվում է, որ ինը մարդ էր տեղավորվել` հայտնի լրագրողուհին, խոշոր գործարարը, ծխնելույզ մաքրողը, նավաստին, ռադիստը, սեւամորթ ուղեկցորդը, բուժքույրը, երիտասարդ մայրը իր մահացած մանկահասակ երեխայի հետ:

Շուտով նավակին մոտենում է ֆաշիստական սուզանավի հրամանատարի նավակը` հրամանատարի հետ միասին: Այս սյուժեում Հիչքոկին գրավել էր հատկապես այն, որ հնարավորություն էր ստացել ցույց տալու «պատերազմը խոշորացույցի ներքո» և պատումը հագեցնել այլաբանություններով, այնպես, որ կերպարները մարմնավորեին թշնամական այն ուժերը, որոնք պայքարում էին իրար դեմ այն ժամանակի աշխարհում: Միաժամանակ նաև Հիչքոկը կկարողանար պատկերել հասարակության խճանկարը: Աշխարհահռչակ ռեժիսորը ցանկանում էր այն նկարել պրոդյուսեր Դևիդ Սելզնիկի հետ, սակայն վերջինս մտավախություններ ուներ: Դրանք, որքան էլ զարմանալի է, ոչ այնքան սյուժեին էին վերաբերվում, կամ մտահղացման իրականացման բարդությանը: Սլեզբիկի մտավախությունները վերաբերում էին Հիչքոկի արագ նիհարելուն: Հիչքոկը նիհարել էր ուղղի քառասունհինգ կիլոգրամ եւ դաժան դիետայի պատճառով կարող էր կամ սրտի հարված ունենալ: Չէ բացառվում, որ նա կարող էր խելագարվել հայրենասիրության հողի վրա, քանի որ որեւէ անգլիացի մոռանում է ամեն ինչ եւ ամենքին, երբ ռմբակոծում են Լոնդոնը: Այս ամենը անդառնալի վնասների մասին էր հուշում և քանի դեռ ուշ չէր վաճառեց Հիչքոկին «ХХ դար-Ֆոքս» ստուդիաները, ով էլ միավորեց դրանք Դերիլ Զանուկուի ստուդիաների հետ, ով այդ ժամանակ զինակոչված էր եւ հեռվից էր զբաղվում կինոյով: Թեև Հիչքոկը դժկամությամբ ընդունեց այս փոփոխությունը, սակայն հետ չկանգնեց իր մտահղացումից: Նա առաջարկեց, որպեսզի Հեմինգուեյը գրի սցենարը, ում հետ ծանոթացել էր դեռեւս 1939-ին լեռնային առողջարաններից մեկում: Սակայն Հեմինգուեյն այդ ժամանակ դեռ ոչինչ չէր գրում և զբաղված էր իր զբոսանավի կահավորմամբ:

Հեմինգուեյի հետ զրույցը Ալֆրեդին չափազանց անհանգստացնում է: Հեմինգուեյը բացարձակ չի հետաքրքրվում և Հիչքոկը ստիպված է լինում համեմատել ճակատում մարտնչող զինվորին եւ պայքարի ոլորտում դեռ ոչ մի առաջընթաց չգրանցած ստեղծագործող մարդուն: Հիչքոկը դիմում է Սթեյբեքին, ով բարի հարաբերություններ ուներ «ХХ դար-Ֆոքս» ստուդիայի հետ: Սթեյնբեքը նստում է գրամեքենայի մոտ և սկսում գրել սցենարը: Աշխատանքի ավարտից հետո սակայն արդյունքը այնքան էլ դուր չի գալիս Հիչքոկին, քանի որ այդտեղ չկային այն բոլոր այլաբանությունները, որոնք նա ուզում էր տեսնել եւ միայն չոր պատումն էր գործող անձանցից մեկի հիշողությունների վրա հիմնված: Դժգոհություննէր էին առաջանում նաեւ ստուդիայում:

Ի վերջո գործին են միանում Ջո Սվերլինգն ու սցենարիստ Ֆրենկ Կապրին: Նկարահանման աշխատանքների նախապատրաստական աշխատանքների ժամանակ կառուցվեց մեծ ջրավազան, որտեղ էլ մեկնարկեցին նկարահանումները: Ողջ օրը դերասանական կազմն անցկացնում էր այնտեղ: Վերջապես ֆիլմը պատրաստ էր, թեև դերասանները վաստակեցին ծովային հիվանդություն, իսկ էկրանի և բեմի վարպետ դերասանուհի Թալուլա Բենկհեդն էլ հասցրեց թոքաբորբ վաստակել: Ֆիլմը քննադատները անվանեցին որպես նիհարման կարեւոր ապացույց: Այդտեղ Հիչքոկը պատկերված է ինչպես նկարահանումից առաջ, այնպես էլ` հետո:

/շարունակելի/

Հեղինակ Վալերի Ռոկոտով

Regnum

Տարածել`
Share

You may also like...