Դրվագներ Հոլիվուդի պատմությունից. Մաս երկրորդ

«Փրկարարական նավակի» /LIFEBOAT/ ուղերձները

Այսօր ինչպես կինոդիողի, այնպես էլ հակապես կինոքննադաների մոտ Ալֆրեդ Հիչքոկի նկարահանած «Փրկարարական նավակը» /LIFEBOAT/ ֆիլմը միայն հիացմունք է առաջացնում, սակայն հեռավոր 1944-ին ամերիկյան մամուլը ջանադրաբար դաափետում էր այն: Այն օրերին նույնիսկ մի կինոքննադատ գնահաական էր հնչեցրել, որ ընդամենը տասը օր կպահանջվի, որպեսզի այդ ժապավենը “իր փասա-փուսեն հավաքի” ու կորչի կինոաշխարհից: Այն ժամանակ դեռ որեւէ մեկը չէր գնահատել Ամերիկայում Հիչքոկի հեղափոխական ռեժիսուրան, ոչ մեկը նրան չէր դրվատել վարպետության համար, մանրուքներն ուշադրության կենտրոնում պահելու համար, կամ երաժշտական ուղեկցությունից հրաժարվելու նորարարության համար: Սակայն բոլորին վրդովեցրել էր հասարակության կառուցվածքի պատկերումը, որը կոչվեց ժողովրդավարական միկրոտիեզերք, որը լի էր անտագոնիզմով, պատկերաված էր բացարձակապես անօգնական եւ հանուն փրկության պատրաստ էր ենթարկվել ում պատահի: Ուշագրավ է, որ ֆիլմում պատկերված էր այն, թե ինչպես այդ միկրոտիեզերքը հեշտությամբ ենթարկվում է նացիստի իշխանությանը, ով հարյուրավոր մարդկանց ոչնչացման պատճառ էր դարձել, եւ նույն հաջողությամբ էլ ենթարկվում կոմունիստի իշխանությանը: “Ընկեր հնոցապանը” ֆիլմում, որ ատելությամբ էր լցված հակառակորդ նացիստի հանդեպ եւ արհամարհանքով էր վերաբերվում մեծահարուստին, հայտարարեց, որ ինքն է գլխավորը խմբի մեջ: Ոչ մեկին դուր չեկավ նաեւ ֆաշիստի եւ կապիտալիստի հոգեւոր ընդհանրությունը: Ֆիլմում փոքրիկ ֆյուրերն ու խոշոր գործարարը միանգամից կարողացան լեզու գտնել իրար հետ: Նացիստը մռլտում էր գերմանական երգեր, գործարարը նվագակցում նրան ֆլեյտայով:

Հիչքոկն այդպիսով կարողացավ ցույց տալ, թե ինչպես Հիտելը աճեց ու հասավ գլոբալ մակարդակի հենց նույն թողտվության պայմաններում: Քննադատներին «Փրկարարական նավակում» հատկապես զայրացրել էր ֆաշիստի կերպարը: Այն բացարձակ ընդհանրական եւ փորձությունների պատրաստ մարդ էր եւ պատմության վարագույրի ներքո լիովին երեում էր որպես գայլ գառների մեջ: Նրա կերպարը նույնիսկ վախեցնում էր դիտողին: Գերմանացու միակ սխալը ֆիլմում ծովային հրեային սպանելն էր, ում ավելի վաղ փրկել էր` կտրելով նավաբեկության ժամանակ վնասված եւ փտել սկսող ոտքը: Ֆաշիստը կարելի է ասել հանգստացավ եւ այլեւս զգաց որ կարիք չունի ձեւացնելու, քանի ժողովրդավարության զավակները այնքան էին անմիաբան, որ իրեն որեւէ վտանգ անկարելի էր, որ սպառնար: Սակայն Հիչքոկյան գազանը այստեղ էր սխալվել, քանի որ հենց սկսեց իր ցինիկ բացահայտումները, զայրույթի ալիք բարձրացավ եւ մյուսները միավորվեցին այդ զայրույթի ազդեցությամբ դեմոկրատական սկզբունքների շուրջ: Ֆաշիզմի հանդեպ թերեւս ունեցած ատելությամբ պայմանավորված էր այն, որ ֆաշիստի հանդեպ հաշվեհարդարը Հիչքոկը նկարահանել է լիովին նատուրալիստական կերպով` դեմ գնալով ընդունված ավանդույթներին:

Ամերիկյան կինոյում չարագործները մահանում էին այլ կերպ: Այստեղ սակայն չարագործին գեցին ջուրը եւ շարունակաբար այնքան ժամանակ հարվածեցին նրա գլխին ջրի մեջ, մինչեւ որ նա խեղդվեց: Հաշվեհարդարի պահին դրական հերոսները նման էին շների ոհմակի: Քննադատները ֆիլն ընդհանուր առմամբ համարեցին ժողովրդավարության ծաղրանկար, իսկ կոչը` մի կողմ դնել տարակարծությունները եւ միավորվել հանուն ընդհանուր թշնամու դեմ պայքարի, այդպես էլ չլսվեց: Ֆիլմի գնահատականները այնքան թունոտ եւ բացասական էին, որ Հիչքոկն իր հոլիվուդյան կարիերան համարեց ավարտված: Շուտով նա վերադարձավ Անգլիա եւ այստեղ նկարահանեց երկու ֆիլմ Ֆրանսիական Դիմադրության շարժման մասին, իսկ արդեն 1945-ին էկրանավորեց գերմանական համակենտրոնացման ճամբարների մասին մի պատմություն, որն այդպես էլ վարձույթ դուրս չեկավ:

Ժամանակաի գրաքննությունն այն համարեց չափազանց դաժան տեսարաններով հագեցած:

 

Հեղինակ Վալերի Ռոկոտով Regnum

Տարածել`
Share

You may also like...