Դու, ես ու իմ տխրությունը. Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։

Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․

Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

Կրկեսի, էստրադայի, կինոյի արտիստ, ծաղրածու, մնջկատակ: 
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ(1971): 

Ծնվ. 15.03.1935թ., Մոսկվա: 
Մահ. 25.07.1972թ., Մոսկվա: 

Ավարտել է Մոսկվայի կրկեսային արվեստի արվեստանոցը(1959): 

1971թ-ին ստեղծել է մնջագաղախի էստրադայի թատրոն, 
մնջախաղում սկզբնավորել ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: 

Լինելով իմպրովիզացիայի մեծ վարպետ՝ հարստացրել է կրկեսային ծաղրածուի ավանդական կերպարը, պատկերել ողբերգական և կատակերգական տեսարաններ, մարդկային բազմազան կերպարներ, իրադրություններ, համարներում օգտագործել բարդ հնարքներ: 

Խոհափիլիսոփայական երանգավորումներ ունեն «Քայլեր», «Հովանոց», «Ջութակ» և այլ մանրապատումներ: 

Նկարահանվել է կինոյում «ճանապարհ դեպի կրկես» (1963), «2-Լեոնիդ-2» (1970), երկուսն էլ՝ Հայֆիլմ: 

Հեղինակ է «Առաջին ռաունդ» (1971), «Վերջին ռաունդ» (1984, երկուսն էլ՝ ռուս.) գրքերի: 

Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում (Ծաղրածուների եվրոպական մրցույթի 1)ին մրցանակ, 1964, Պրահա): 

Երևանում Ենգիբարյանի անունով է կոչվում Երևանի մանկական կրկեսային ստուդիան (1972, հիմնադիր և ղեկավար՝ Ս. Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է Ենգիբարյանի արձանը (1995, քանդ.՝ Լ. Թոքմաջյան): 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed