Դուդուկն ու կլառնետը ինչ-որ իմաստով նման են իրար, երկուսն էլ հոգու երաժշտություն են. Ֆրանսիացի կլառնետիստ

Օրերս Հայաստանում էր ֆրանսիացի կլառնետիստ Ֆիլիպ Պերոն, ով կատարում է «Բրավո Վիրտուոզ» ֆիլմի երաժշտության կլառնետի հատվածը:
Tert.am-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ ինքն առաջին անգամ է Հայաստանում և կարողացել է ներկա գտնվել մի քանի համերգների և չի հասցրել տեսնել Հայաստանն ու նրա մայրաքաղաքը:
«Այստեղ արդեն ընկերներ եմ ձեռք բերել ու մի օր գալու եմ արդեն որպես տուրիստ, տեսնելու Ազնավուրի պատմական հայրենիքը»,– ասաց նա:
Կլառնետիստը իր խոսքում ցավով նշեց, որ իր սիրելի երաժշտական գործիքի հայ մեծ վարպետների չի հանդիպել, բայց փոխարենը հիասքանչ դուդուկի վարպետներն են շատ այստեղ:
«Դուդուկն ու կլառնետը ինչ-որ իմաստով նման են իրար, երկուսն էլ հոգու երաժշտություն են, բայց դուդուկը շատ քաղցր է նվագում, ներսից է գալիս ձայնը: Այն խոսում է հայերի հոգուց»,- ասաց նա:
- Previous Երգչուհի Լեոնորան բուլղարական մրցույթում իր հաղթանակը Կոմիտասի հաղթանակն է համարում
- Next Ռոբեր Կետիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը ներկայացվել է Վալյադոլիդի կինոփառատոնում