Դովլաթովի հուշարձանը ապամոնտաժել են

Հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի հիշատակին Սանկտ-Պետերբուրգում սեպտեմբերի 4-ին բացված հուշարձանը ապամոնտաժել են՝ այն վերջնական տեսքի բերելու համար: Այդ ամենը կտևի 5 օր: Այդ մասին «РИА Новости» գործակալությանն ասել է նահանգապետի խորհրդական, հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնողներից Սերգեյ Բոյարսկին:

Հուշարձանը, որը ունի 2,2 մետր բարձրություն, իրենից բրոնզե հուշարձանային կոմպոզիցիա է ներկայացնում:

«Հուշարձանի վրա մասնագետը մի քանի աշխատանք ունի կատարելու և այն ավարտելուց հետո, հինգ օրերի ընթացքում, դարձյալ կկանգնեցվի նույն տեղում», -ասել է Բոյարսկին:

 

Նյութի աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...