Դոնալդ Թրամփը վաճառելու է «Միսս Տիեզերքը»

Դոնալդ Թրամփը հայտարարել է Miss Universe Organization ընկերության վաճառքի մասին, որին պատկանում են «Միսս Տիեզերք», «Միսս ԱՄՆ» եւ «Դեռատի Միսս ԱՄՆ» մրցույթների անցկացման իրավունքը: Գնորդը մարկետինգային WME-IMG ընկերությունն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CNN-ը:

Գործարքի արժեքը չի հաղորդվում: Ուշագրավ է, որ գործարարը վաճառքի մասին ասում է մի քանի օր անց այն բանից, երբ ետ է գնել NBC Universal-ի բաժնետոմսերի 51 տոկոսը: Այդ ընկերության հետ Թրամփը համագործակցել է վերջին 13 տարին:

Տարածել`
Share

You may also like...