Դոմենիկո Ֆետիի «Ահա իրական Մարդը» նկարի պատմությունը. Երեկոյան ընթերցումներ

Մի երիտասարդ ազնվական իր կառքով սլանում էր դեպի Փարիզ: Դյուսելդորֆ քաղաքով անցնելիս` նա որոշում է կանգ առնել հանրահայտ պատկերասրահի մոտ: Եվ այնտեղ նրա ուշադրությունը գրավում է Դոմենիկո Ֆետիի «Ահա իրական Մարդը» նկարը: Նա ակնապիշ կարդում է նկարի ստորին մասում արված գրառումը. «Սա Ես արել եմ քեզ համար, իսկ դու ի՞նչ ես անում Ինձ համար», կարդում է ու կարդում` ակնթարթ անգամ չհեռացնելով հայացքը նկարից:

Այդ խոսքերը մխրճվել էին նրա սրտում: Քրիստոսի սերը, ներթափանցելով նրա հոգու խորքը, ամբողջությամբ կլանել էր նրան: Ժամերն աննկատելիորեն անցնում էին:

Եվ ահա վրա է հասնում գիշերը: Դռնապանը, մոտենալով նրան, նրբանկատորեն տեղեկացնում է, որ պատկերասրահը փակվում է: Դրսում արդեն գիշեր էր, մինչդեռ երիտասարդ ազնվականի կյանքում ծագում էր հավիտենական կյանքի արշալույսը:

Երիտասարդը կոմս Նիկոլաս Լյուդվիգ Ֆոն Ցինցենդորֆն էր, ով հետագայում դարձավ Քրիստոսի ամենահայտնի ծառաներից մեկը:

Այս դեպքից հետո` 1722թ.-ին, Ցինցենդորֆն իր «Բերտելսդորֆ» կալվածքը տրամադրեց Չեխիայից ու Մորավիայից եկած փախստականներին և նրանց համար կառուցեց «Հերնգութ» բնակավայրը, որը դարձավ աշխարհում ամենամեծ միսիոներական շարժումներից մեկի` «Մորավյան» միսիայի օրրանը: 1741թ.-ին նա անձամբ ուղևորվեց Ամերիկա` քարոզելու Ավետարանը հնդկացիներին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed