Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական ամսագրին կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար և 8000 եվրո շահել

Լեոնարդո դի Կապրիոն դատի է տվել Oops ֆրանսիական ամսագրին կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար և 8000 եվրո շահել:

Ինչպես տեղեկացնում է gossipcop.com-ը` ամսագիրը մայիսյան համարի շապիկին է տեղադրել  դերասանի և երգչուհի Ռիհանայի համատեղ լուսանկարը` «Ռիհանան հղի է Լեոնարդոյից. նա երեխաներ չի ուզում» գրությամբ:  Ավելի ուշ երգչուհու հղիության մասին լուրը չէր հաստատվել:

Տեսնելով ամսագիրը Կանն մեկնելիս` դերասանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամսագրի` որպես փոխհատուցում 18 000 եվրո պահանջելով։ Նշվում է, որ այդ գումարը ֆրանսիական օրենսդրության համաձայն առավելագույն թույլատրելին է նման հայցի համար:

Հիշեցնենք, որ Դի Կապրիոյի և Ռիհանայի սիրավեպի մասին լուրերը տարածվել էին հունվարին, որից հետո դերասանը հերքել էր այդ տեղեկությունը:

Տարածել`
Share

You may also like...