Դի Կապրիոն գլխավորել է Formula E-ի էլեկտրական մեքենաների առաջխաղացման հանձնաժողովը

Հայտնի ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն գլխավորել է Formula E-ի հանձնաժողովը, որի հիմնական խնդիրն է գումարների հավաքումն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների զանգվածային օգտագործման առաջխաղացման համար, հաղորդում է РИА Новости-ն։

Դի Կապրիոն թիմերից մեկի սեփականատերն է, որն էլեկտրամոբիլներով է հանդես գալիս Formula E ավտոմրցարշավում։ Դերասանը շրջակա միջավայրի հայտնի պաշտպան է և ստեղծել է սեփական բարեգործական հիմնադրամն այդ նպատակների համար:

«Formula E-ն կարող է հզոր գործիք լինել մարդկանց կողմից էլեկտրամոբիլների ընկալումը փոխելու համար։ Ես կցանկանայի վարել Formula E-ի ավտոմեքենա»,- ասել է դերասանը:

Տարածել`
Share

You may also like...