Դինքի հիշատակին միջոցառում կկազմակերպվի Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում

Այս տարի  Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն, ոչ միայն Թուրքիայում, այլև այլ աշխարհի այլ քաղաքներում: Այս մասին տեղեկացնում են «Ակոս»-ի գրասենյակից:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում նախատեսված գլխավոր միջոցառումները տեղի կունենան Անկարայում և Ստամբուլում:  Ստամբուլի միջոցառումները կմեկնարկել են հունվարի 13-ից:

Դինքի հիշատակի գլխավոր արարողությունը կկայանա «Ակոս» պարբերականի խմբագրության նախկին շենքի մոտ` այն վայրում, որտեղ սպանվել էր Դինքը:

Այլ վայրերում ևս տեղի կունենա հիաշատակի միջոցառումներ, ինչպես Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հունվարի 19-ին Մաքսիմ Գորկու անվան թատրոնում կկազմակերպվի երեկո «Հրանտ Դինքին հիշել և հասկանալ» խորագրով: Արարողությանը կմասնակցեն թուրք հայտնի լրագրող Ջան Դյունդարը, դերասանուհի Արսինե Խանջյանը և այլոք:

Ֆրանսիայում հիշատակի արարողություններ կիրականացվեն միանգամից երկու քաղաքում` Լիոնում և Փարիզում:

Կանադայի Տորոնտո քաղաքում հունվարի 22-ին նախատեսված միջոցառմանը ելույթ կունենա Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Իսկ հունվարի 21-ին Օտտավայում նախատեսված միջոցառմանը կներկայացնի «Տան մյուս կողմը» («The Other Side of Home») փաստագրական ֆիլմը:

Դինքի սպանության օրը` հունվարի 19-ին, նրա հիշատակին միջոցառում կկազմակերպվի Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed