Դիմահարդարման խորհուրդներ երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանից

Tert.am-ը գրում է.

Երգչուհի, դիմահարդարՍյուզի Մելիքյանը կայքի հետ զրույցում խորհուրդներ է տվել աղջիկներին, թե ինչպես է պետք շպարվել ամռանը, առաջին ժամադրությանը կամ սիրելիի հետ հանդիպմանը: Երգչուհին խոսել է նաև իր աշխատանքի մասին` իրեն համարելով ինչ-որ չափով բիզնես լեդի:

 Սյուզի Մելիքյանի խորհուրդներն աղջիկներին…

 -Նկատելի է և ողջունելի, որ այսօր աղջիկներն ավելի ճաշակով են դիմահարդարվում: Առօրյայում խորհուրդ կտամ հիմնականում, շատ չդիմահարդարվել: Հատկապես ամռանը տոնային քսուքը նախընտրելի տարբերակ չէ: Դրա փոխարեն կարող եք օգտագործել դիմափոշի: Ընդգծեք ձեր շուրթերն ու աչքերը վառ գույնի շրթներկով և թարթիչաներկով:

Սիրելիի հետ հանդիպմանը կամ առաջին ժամադրությանը խորհորդ է տրվում մեղմ դիմահարդարում, քանի որ ինչպես գիտենք տղամարդիկ չեն սիրում, երբ կինը շատ է շպարված: Նրանք ավելի բնական տեսքի կողմնակից են:

 –Սյուզի Մելիքյանը բիզնես լեդի…

 -Թե՛ շոու-բիզնեսը, թե՛ դիմահարդարումը ինձ համար լուրջ բիզնեսներ են: Ինձ դուր է գալիս բիզնեսով զբաղվել: Այո, ինչ-որ չափով ինձ համարում եմ բիզնես լեդի չնայած, որ այդ արտահայտությունը շատ պարտավորեցնող է: Կայացած բիզնես լեդիի համար տարիների փորձ է պետք: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ երգչուհի լինելու փաստը օգնել է ինձ դիմահարդար դառնալու գործում: Բայց հիմնականում նրա համար, որ շատ ընկերներ ընկերուհիներ ունեմ, որոնք տեսնելով իմ աշխատանքը ինձ են վստահել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed