Դիմահարդարման արվեստը` Anna Hill-ի մեկնաբանմամբ

Ինչպես ասում էր Կոկո Շանելը, կինը, ով մինչև 30 տարեկանը չի սովորել գեղեցիկ լինել, պարզապես հիմարիկ է: Հանրահայտ մոդելավորողը կողմնակից չէր կտրուկ միջոցների կամ այլ կերպ ասած վիրահատական միջամտությունների, վերջինս առաջարկում էր գեղեցիկ սեռին իրենց անհատականությունն ու յուրահատկությունն ընդգծել ոճային հագուստի և ճիշտ արված դիմահարդարման օգնությամբ: Կոկո Շանելի կարծիքով՝ նրանք, ովքեր տիրապետում են դիմահարդարման արվեստին և կարողանում են իրենց համապատասխան ճիշտ հագուստ ընտրել, միշտ էլ արժանանում են ուշադրության:

Չես կարող ժխտել, որ Anna Hill-ը բավականին լավ է ընկալել լեգենդար այդ կնոջ խորհուրդը՝ ստեղծելով կանանց դիմահարդարմանը նվիրված լուսանկարների շարք:

Շարքում տեղ գտած լուսանկարներում պատկերված են կանայք, ովքեր շրջապատված են շատ փոքրիկ դիմահարդարներով:

Anna Hill-ն իր այս լուսանկարներով ցանկացել է ընդգծել այն մարդկանց աշխատանքը, ում շատերը պարտական են իրենց գեղեցկության համար:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դիմահարդարման արվեստը` Anna Hill-ի մեկնաբանմամբ”

Leave a Reply

Your email address will not be published.