Դիլիջանում տեղի կունենա «Մշակութային վերածնունդ» համահայկական փառատոնը

 Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից  եւ սփյուռքից ժամանած մասնակիցները կցուցադրեն գորգարվեստի թանգարանային նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագորություններ եւ այլն: Կներկայացվի Հայաստանի եւ Արցախի մշակույթը, ազգային խոհանոցը:

Փառատոնի կազմակերպիչ «Մեդիա Օնիքս»  ընկերության տնօրեն  Մարիա Մինասյանը առանձնակիորեն ընդգծեց հատուկ երախտագիտության մրցանակի կարեւորությունը:

«Մեր մրցույթում յուրահատուկ տեղ ունի այդ մրցանակը: Այն մենք շնորհում ենք Տավուշի սահմանը պահող որեւէ զինվորի՝ այդպես հայտնելով մեր երախտագիտությունը նրան, ում շնորհիվ մեր փառատոնը կայանում է»,- ասաց ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ փառատոնին չի մասնակցի միայն Սյունիքի մարզը հեռավորության պատճառով:

Տնօրենի խոսքով՝ փառատոնը չի կազմակերպվում զուտ ցուցադրության, այլ փորձի փոխանակման, գործնական կապեր հաստատելու նպատակով:

Փառատոնի շրջանակում  կազմակերպվելու է ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրություն:

 

  Նյութը` Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed