Դիարբեքիրի վնասված պատմական շինությունները կվերականգնվեն

Թուրքակական լրավամիջոցների փոխանցմամբ տեղական  հիմնադրամների գլխավոր վարչությունը շուրջ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝  Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար: Այդ թվում և կվերակագնվեն Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն:

Վերականգման ենթակա  շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես անցյալ տարի մեծ վնաս էին կրել թուրք-քրդական ռազմական գործողություններից:  Տեղեկությունների համաձայն՝ վերակառուցման արդյունքում կպահպանվի եկեղեցիների նախնական տեսքը: Որոշ աշխատանքներ արդեն սկսեվել են, իսկ ավարտը նախատեսված է 2018-2019թթ.:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed