«Դե, սպասիր» մուլտֆիլմը վերադառնում է նոր սերիաներով. հայտնի է պրեմիերայի օրն ու ո՞ւմ ձայներն են հնչելու (տեսանյութ)

«Սոյուզմուլտֆիլմի» հայտարարել է, որ «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր շարքում կհնչեն Գարիկ Խարլամովի և Դմիտրի Խրուստալյովի ձայները, թրեյլերն էլ արդեն պատրաստ է:  «Դե, սպասիր։ Արձակուրդներ»–ի պրեմիերան կկայանա այս տարեվերջին։ Նոր շարքի հեղինակները բարդ խնդրի առաջ են կանգնել` գայլի ձայնը վստահել Խարլամովին և այնպես անել, որ չխայտառակեն Անատոլի Պապանովի ձայնով սիրելի մուլտհերոսին։ 


Նոր գայլը կլինի սպորտային կոշիկներով ու նորաձև սանրվածքով: Խարլամովն «իր» գայլին բնորոշել է որպես գերժամանակակից հիպստեր, քանի որ մուլտֆիլմի գործողությունը զարգանում է մեր ժամանակներում։ 
Մուլտֆիլմի նոր տարբերակում նապաստակի ձայնով կխոսի հումորիստ Դմիտրի Խրուստալյովը: 

«Նապաստակը ժամանակակից լավ տղայի կերպար է` զբաղվում է սպորտով, քաջածանոթ է տեխնիկային, առողջ ապրելակերպ է վարում, սիրում է յուրացնել նորը»: 

Սերիալի նկարահանումները սկսվել են 2020 թվականին։ Առաջին շարքը բաղկացած կլինի 52 մասից։

Աղբյուրը` araratnews.am

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

August 2022
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031