«Դեր Զոր». Ցեղասպանության գաղթականների մասին պատմող երգեր

Երգչուհի Սիրուշոն նոր ալբոմ է ձայնագրել և շուտով կներկայացնի ալբոմում ընդգրկված հերթական երգը։
Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում մի փոքր հատված է ներկայացրել իր «Արմատ» ալբոմում ընդգրկված հերթական երգից։
Երգը կոչվում է «Դեր Զոր» և պատմում է 1915թ-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից եւ այլ վայրերից սիրիական անապատ քշված հայ գաղթականների մասին։ Սիրուշոն նշել է, որ ստեղծագործության երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է։
- Previous Կյանքը՝ գրքերում ու կադրերում. Ջեք Լոնդոն
- Next «Այն ինչը սկսել է ստով, ստով էլ պետք է ավարտվի, բնության օրենքն է այդպիսին…» . Դոստոևսկի