Դերասան, սցենարիստ, ռեժիսոր Գեորգի Դանելիան նշում է 85-ամյակը

Դերասան, սցենարիստ, ռեժիսոր Գեորգի Դանելիան այսօր նշում է ծննդյան 85-ամյակը։

Դանելիան ծնվել է 1930թ. օգոստոսի 25-ին Թբիլիսիում։ 1931-ին ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։ Հայտնիություն ռեժիսորը ձեռք է բերել «Ես քայլում եմ Մոսկվայում» լիրիկական կատակերգության շնորհիվ, որը նկարահանվել է 1963-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ընդհանուր Դանելիան նկարահանել է 15 լիամետրաժ ֆիլմ, որոնք դասական են դարձել խորհրդային և ռուսական կինեմատոգրաֆում։ Նրա ամենահայտնի ֆիլմերի թվում են՝ «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա», «Նաստյա»  ֆիլմերը։ 2000-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, ռեժիսորը նկարահանել է «Ճակատագիր» կատակերգությունը։

Դանելիան արժանացել է բազմաթիվ կինոմրցանակների, այդ թվում՝ Կառլովի Վարիում, Վենետիկում, Սան Սեբաստյանում, Վառնայում, Կաննում, Մադրիդում, Բեռլինում և շատ այլ քաղաքներում։

Տարածել`
Share

You may also like...