Դերասան Թիլ Շվայգերը փախստականների համար «օրինակելի» ապաստարան կկառուցի Գերմանիայում

kinopoisk.ru

Գերմանացի հայտնի ռեժիսոր և դերասան Թիլ Շվայգերը հայտարարել է, որ մտադիր է Գերմանիայում՝ Օստերոդե քաղաքի նախկին ռազմական կայազորի տարածքում, ապաստարան բացել փախստականների համար, փոխանցում է Deutche Welle-ն։

Այսկերպ գերմանական ժամանակակից մշակույթի գործիչներից մեկը մտադիր է լայն հասարակության ուշադրությունը հրավիրել, ինչպես նա է նշում, այլատյացության խնդրին և օգնություն ցուցաբերել մարդկանց, ովքեր ապաստան են փնտրում Գերմանիայում։

«Մենք ցանկանում ենք օրինակելի հանրակացարան բացել Իրաքից, Սիրիայից, Աֆղանստանից և այլ երկրներից փախստականների համար։ Բացի այդ, ես ցանկանում եմ բարեգործական հիմնադրամ հիմնել պատերազմական գոտիների երեխաներին օգնելու համար»,- ասել է դերասանը։

Փախստականների ապաստարանում, որի կառուցումը պատրաստվում է հովանավորել դերասանը, պետք է լինեն առավելագույն հարմարավետ պայմաններ։ Նախատեսված են խաղասենյակներ, մարզասրահներ, ինչպես նաև կարի և այլ արհեստանոցներ։

Այն հարցին, թե ինչն է ստիպել սկսել այդ նախաձեռնությունը, Շվայգերը պատասխանել է, որ ցանկացած ոստիկան, բուժքույր, բոլորն ավելի շատ բան են անում հասարակության համար, քան ինքը։

«Ես պարզապես կանգնում էի տեսախցիկի առջև և դրանով գումար վաստակում։ Ես պարզապես վարձակալության եմ տալիս իմ դեմքը»,- ասել է դերասանը և կտրականապես հերքել այն լուրերը, թե դա իր գովազդի համար է անում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դերասան Թիլ Շվայգերը փախստականների համար «օրինակելի» ապաստարան կկառուցի Գերմանիայում”

Leave a Reply

Your email address will not be published.