Դետրոյթին պատկանող արվեստի գործերի հավաքածուն $4,6 մլրդ է գնահատվել

Արվեստի գործերի հավաքածուն, որ պատկանում է սնանկացած Դետրոյթին, գնահատվում է 4,6 միլիարդ դոլարից ավելի: Այդ մասին ասված է նյույորքյան Artvest Partners ընկերության զեկույցում, որն անցկացրել է քաղաքի Արվեստների ինստիտուտի հավաքածուի ցուցանմուշների գնահատում:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ եթե հավաքածուն այժմ դրվի վաճառքի, դրա համար շուկայում տիրող իրավիճակի ֆոնին, հավանաբար, հնարավոր կլինի ստանալ 2 միլիարդ դոլարից պակաս:

Դետրոյթի վարկատուները պնդում են, որ քաղաքի 18 միլիարդ դոլարի չափով հսկայական պարտքի ռեստրուկտուրիզացիայի շրջանակներում Արվեստների ինստիտուտի հավաքածուն վաճառվի: Այնուամենայնիվ, շատ մասնագետներ զգուշացնում են, որ թանգարանի հարուստ հավաքածուի վաճառքը շատ անհեռատես քայլ կլինի:

Զեկույցում նշվում է, որ թանգարանի ամենաթանկ ցուցանմուշների համար հնարավոր է՝ շատ դժվար լինի գնորդ գտնել: Բացի այդ՝ հայտնի աճուրդի տներ Christie’s-ը և Sotheby’s-ը կարող են հրաժարվել նման աճուրդներ անցկացնել թանգարանային համայնքի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դետրոյթին պատկանող արվեստի գործերի հավաքածուն $4,6 մլրդ է գնահատվել”

Leave a Reply

Your email address will not be published.