Դեպրեսիան կրճատում է հիշելու ունակությունը 30% -ով. Nwesland.com

Woman Staring Out Window --- Image by © Rick Gomez/Corbis

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիվ մտքերը և հոգեկան ճնշված վիճակը բացասական են ազդում մարդու աշխատանքային հիշողության վրա։
Դեպրեսիվ տրամադրությամբ տառապելու դեպքում տեղեկությունը հիշելու ունակությունը 30% -ով կրճատվում է:

Տեխասի համալսարանի (DALLAS) գիտնականների կողմից կատարված հետազոտութանը մասնակցել են 75 ուսանողներ: Փորձի առարկա է դարձել մշտապես ուսուցման գործընթացում գտնվող երիտասարդների հիշելու ունակությունը։

Կամավորները բաժանվել են երկու խմբի․ նրանք ովքեր դեպրեսիայի հակում ունեն և նրանք, ովքեր դեպրեսիայի մեջ չեն։ Փորձի միջոցով ստուգվում է մասնակիցների հիշողությունը։
Ուսանողներին ցուցադրել են որոշակի թվային հաջորդականություն, որից հետո նրանց բացասական բնույթի տեղեկություն են հաղորդել։ Այնուհետև փորձի մասնակիցները պետք է վերարտադրեին ավելի վաղ ցուցադրված թվերը։

Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնց դեպրեսիվ մտքեր էին պարտադրել 31% – ով ավելի վատ են կարողացել կրկնել թվերի հաջորդականությունը, քան նրանք, ովքեր վատ տրամադրություն չեն ունեցել։ Այս արդյունքները հիմք են հանդիսացել հավաստելու, որ մարդուն Ճնշող դեպրեսիան թույլ չի տալիս տեղեկությունը հիշել։ Բացի այդ, եթե բացասական մտքերը հայտնվում են այն հենց ժամանակ, երբ հարկավոր է ինչ-որ բան հիշել, ապա տեղեկությունը հիշելու հավանականությունը մոտենում է զրոյի,-գրում է Nwesland.com-ը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed