Դենիել Քրեյգը հրաժարվում է Ջեյմս Բոնդի կերպարից

«Ավելի լավ է կտրեմ դաստակներս, քան նորից մարմնավորեմ Ջեյմս Բոնդին», – Time Out պարբերականին տված հարցազրույցում ասել է «Սպեկտր» ֆիլմում հանրահայտ լրտեսի դերը խաղացած Դենիել Քրեյգը:

Բրիտանացի դերասանը, ով բոլոր ժամանակների ամենահայտնի գործակալին մարմնավորել է 4 անգամ, հայտնել է, որ ցանկանում է հեռու մնալ ֆիլմաշարից: Միակ բանը, որ նրան կարող է ստիպել ևս մեկ անգամ մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը, «միայն փողը կլինի»:

47-ամյա դերասանն ասել է, որ այժմ չի ուզում նորից այդ կերպարը մարմնավորել, այլ ցանկանում է առաջ շարժվել: «Մեկ կամ երկու տարի գոնե չեմ ուզում մտածել դրա մասին», – ասել է Քրեյգը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Դենիել Քրեյգը հրաժարվում է Ջեյմս Բոնդի կերպարից”

Leave a Reply

Your email address will not be published.