Դենիել Քրեյգը հրաժարվել է 100 մլն դոլարի դիմաց նկարահանվել Բոնդի կերպարում

Դերասան Դենիել Քրեյգը հրաժարվել է 68 մլն ֆունտ սթերլինգ`մոտ 100 մլն դոլար, արժողությամբ պայմանագրից, որի համաձայն ինքը պետք է խաղար բոնդիանայի հաջորդ երկու ֆիլմերում: Քրեյգը հայտարարել է, որ իրեն սպառել է որպես Ջեյմս Բոնդ և այլևս չի ցանկանում աշխատել այդ նախագծի վրա, գրում է Daily Mail-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նշված թվի մեջ ներառվել է շահույթի մասը և աշխատավարձը, որը 48-ամյա դերասանը պետք է ստանար համապրոդյուսերի աշխատանքի համար: Ըստ թերթի աղբյուրների՝ նախագծի ղեկավարները համաձայնել են բաց թողնել Քրեյգին, քանի որ հոգնել են նրա քննադատություններից:
Հիշեցնենք, որ Քրեյգը խաղացել է Ջեյմս Բոնդի մասին պատմող վերջին չորս ֆիլմերում:
- Previous «Աստղային պատերազմների» 8-րդ մասի նկարահանումներն սկսվել են Իռլանդիայում
- Next Բեռլինյան բունկերում անհետացած իտալական վերածննդի քանդակները հայտնաբերվել են Մոսկվայում