Դեգայի «Կնոջ դիմանկարը» կտավի ներկի շերտի տակ քողարկված պատկեր են հայտնաբերել

news.am-ը գրում է՝

Ավստրալիացի գիտնականները ու արվեստագետները ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգայի «Կնոջ դիմանկարը» կտավի ներկի շերտի տակ քողարկված պատկեր են հայտնաբերել: Հետազոտության մասին հայտնում է Scientific Reports ամսագիրը:

Ենթադրվում է, որ դա Էմմա Դոբինյիի դիմանկարը ստեղծելու՝ նկարչի փորձերից մեկն է եղել: Դեգան, ըստ գիտնականների, որոշել է քողարկել այն, քանի որ մոդելի ականջները անհամաչափ էին պատկերված, հայտնում է Telegraf–ը:

Պատկերը հայտնաբերվել է ռենտգենաֆլուօրեսցենտային հետազոտության միջոցով: Հաջողվել է ստանալ մոդելի հստակ ուրվագծերը, սակայն կիրառվող մեթոդը թույլ չի տվել որոշել քողարկված պատկերի գույնը:

Տարածել`
Share

You may also like...