Դա շատ ծանր որոշում էր մեզ համար, բայց այդպես ճիշտ էր. Զառա

Երգչուհի Զառան բաժանվել է ամուսնուց՝ Սերգեյ Իվանովից 8 տարվա ամուսնական կյանքից հետո։

Այն մասին, որ նրանք խնդիրներ ունեն, խոսում էին վաղուց։ Զլմ-ներից մեկում Զառան հաստատել է, որ ինքն ու ամուսինը պաշտոնապես ամուսնալուծվել են։

«Այո, ես իսկապես բաժանվե եմ ամուսնուցս։ Մենք դա արել ենք վերջերս։  Դա շատ ծանր որոշում էր մեզ համար, բայց այդպես ճիշտ էր։ Ուզում եմ նշել, որ դա համատեղ որոշում է  եղել»,- ասել է Զառան և նշել, որ իրենց հարաբերություններում չեն եղել սկանդալներ և դավաճանություններ, պարզապես իրենք հասկացել են, որ չեն կարող միասին լինել։

Զառան և Սերգեյ Իվանովը ամուսնացել են 2008 թվականին։  Նրանք ունեն երկու երեխա։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed