Դատաքննությունը պարզել է Ջ. Մայքլի մահվան պատճառը

BBC News-ի փոխանցմամբ  երգիչ Ջորջ Մայքլը մահացել է բնական պատճառներով: Մարտի 7-ին հայտնել է Օքսֆորդշիր կոմսության ավաք դատաքննիչ Դարեն Սոլթերը:

«Ջորջ Մայքլի սպանության պատճառների հետաքննությունն ավարտվել է, ստացվել են դիահերձման արդյունքները: Պարզվել է, որ մահվան պատճառը բնական է», -նշում է դատաքննիչի հաղորդագրության մեջ:

Վերջինս մասնավորեցրել է, որ երաժիշտը մահացել է կարդիոմիոպաթիայի և սրտամկանի բորբոքման, ինչպես նաև լյարդի ճարպային ինֆիլտրացիայի պատճառով:
Նա ասել է, որ երգչի մահվան հետագա հետաքննության կարիք այլևս չկա:

 

Նշենք, որ 2016-ի դեկտեմբերի 25-ին մահացած Ջորջ Մայքլին դեռևս չեն հուղարկավորել: Արարողությունը մի քանի անգամ հետաձգվել է մահվան պատճառների բացահայտման պատճառով: Երգիչը մահացել է Մեծ Բրիտանիայում` 53 տարեկան հասակում:

Աղբյուրը` iravunk.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed