Դատարանը Մարտին Լյութեր Քինգի ժառանգներից առգրավել է նրա Նոբելյան մեդալն ու Աստվածաշունչը

Ամերիկյան Ատլանտա քաղաքում (Ջորջիա նահանգ) դատավորը որոշել է, որ Մարտին Լյութեր Քինգին շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը, ինչպես նաև նրա Աստվածաշունչը պետք է ժամանակավորապես գտնվեն հատուկ բանկային պահարանում։ Իսկ բանալիները կպահվեն անձամբ դատավորի մոտ, գրում է ИТАР-ТАСС-ը։

Նման որոշում կայացվել է այն պատճառով, որ Քինգի երեխաները շարունակում են պայքարել նրա իրերի համար։ Մասնավորապես, նրա որդիները պնդում են վաճառել մեդալը և Աստվածաշունչը։ Միևնույն ժամանակ, դրան դեմ է Քինգի դուստրը, ով ղեկավարում է նրա անվան կենտրոնն Ատլանտայում։ Նրանք երեքը Քինգի անվան հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմում են, որը կառավարում է նրա ժառանգությունը։

2006-ին Քինգի կնոջ մահից հետո դուստրը հրաժարվել է եղբայրներին տալ մեդալը և Աստվածաշունչը՝ հայտնելով, որ դրանք «սուրբ» են և չեն կարող վաճառվել։ Եղբայրները, իրենց հերթին, վստահեցնում են, որ իրերի վաճառքից ստացված գումարն անհրաժեշտ է հիմնադրամի գործունեությունը պահպանելու համար։

Հիշեցնենք, որ Մարտին Լյութեր Քինգը Նոբելյան մրցանակ էր ստացել ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։

Տարածել`
Share

You may also like...