Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը. քանդվել է հայազգի հերոսների հուշարձանը

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թունջելիի նահանգապետարանն ապամոնտաժել է Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ Արմենակ Բաքըրջյանի, Հրանտ Դինքի հիշատակին կանգնեցված հուշարձանը: Այս մասին գրում է  «Demokrathaber» լրատվականը:

2016 թվականի ապրիլի 26-ին կանգնեցված հուշարձանը թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նոյեմբերին, երբ «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքը քննադատական հոդված էր հրապարակել: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին այն հանգամանքի վրա, որ հուշարձանի վրա գրված է եղել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը: Աղմուկից հետո Թունջելիի նահանգապետարանը հուշարձանը քանդելու որոշում էր կայացրել:

Նշենք նաև, որ  հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է եղել նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:

«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է եղել հուշարձանի վրա:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed